A
A
Թափանցիկ աղբամաններ՝ գյուղական համայնքներին
Հայաստանի գյուղական համայնքներում աղբահանության ծառայությունների մատուցման որակն ու արդյունավետությունը բարելավելու նպատակով աղբամանների կողքին տեղադրելու են թափանցիկ տարաներ, որոնց մեջ պետք է հավաքվեն միայն պլաստիկ շշերն ու տարաները։
Ծրագիրը մեկնարկել է Ախուրյան համայնքում, հաջողությամբ իրականացվել, Ալավերդիում եւ այժմ այն պետք է կիրառվի նաեւ Վանաձորում։
Թափանցիկ աղբահանության գաղափարը կյանքի է կոչել «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը, որը Ախուրյան համայնքի հետ կնքել է փոխըմբռնման հուշագիր։
Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը բնակիչներին հորդորում է այդ աղբամանների մեջ չնետել կենցաղային այլ աղբ։ Իսկ առանձնացված եւ պահեստավորված տարաները հանձնվելու են պլաստիկ շշերի վերամշակմամբ զբաղվող ընկերություններին։ "Ցայգ՛ ՀԸ