Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը 2-րդ տեղում է

Սպորտ
853981602cf1f219a0cad55cf1695437

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց Թուրքիայում ավարտված շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում:

Այսօր կայացած վերջին՝ 10-րդ տուրում, մինչեւ 16 տարեկան մեր շախմատիստները 3,5:0,5 հաշվով հաղթեցին Ղրղըզստանի թիմին: Այդպիսով, Հայաստանի հավաքականը 40 հնարավորից վաստակեց 28,5 միավոր եւ մրցաշարն ավարտեց 2-րդ հորիզոնականում:

Մեր պատանի շախմատիստները կես միավորով ետ մնացին օլիմպիադայի նորընծա չեմպիոնից՝ Ռուսաստանի հավաքականից, որը վերջին խաղում 2,5:1,5 հաշվով հաղթեց Չեխիային եւ վաստակեց 29 միավոր:

Նշենք, որ մեր թիմը հանդես եկավ հետեւյալ կազմով՝ 1-ին խաղատախտակ` Կարեն Գրիգորյան, 2-րդ` Հովհաննես Գաբուզյան, 3-րդ` Տիգրան Հարությունյան, 4-րդ` Արման Միքայելյան, պահեստային` Զոհրաբ Ապրեսյան: