Բացել լրահոսը Փակել լրահոսը
850141022_946862998069412_2673536665621322686_n
A A
Պաշտոնական

Կառավարությունն ընդունել է հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության աջակցության ծրագիրը

Կառավարությունն ընդունել է 2026-2027 թվականների հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության աջակցության ծրագիրը։
 
Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել ոչ պակաս քան 3 հեկտար մակերեսով հացահատիկային (աշնանացան ցորեն, գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վար, ցանք, բերքահավաք) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։
Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել լաբորատոր փորձաքննություն անցած և հավաստագրված սերմերով։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026-2027 թվականներին, և այն կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։
Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝
· աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 80 000 դրամ,
· գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ,
· հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 ՀՀ դրամ,
· բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ։
Շահառուները մինչև ցանքի իրականացումը (բացառությամբ 2026 թվականի աշնանացան ցորենի ցանքերի համար դիմումները կարող են ներկայացնել ցանքից հետո՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը)։
Թղթային տարբերակով դիմումները պետք է ներկայացվեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով մշակվող (նախատեսվող) մշակաբույսի տեսակը, սորտերը, ցանքատարածության վայրը, մակերեսը, բանկային հաշվեհամարը։
 
Էկոնոմիկայի նախարարություն