A
A
«Մեկ in մեկ» կատակերգությունը մեծ էկրաններին է
Աջակցիր «Ա1+»-ինՊատմություն անշահախնդիր ընկերության ու իհարկե՝ սիրո մասին։
Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Մեկ in մեկ» կատակերգության պրեմիերան։
Թեթև ու հումորային այս ֆիլմում ընկերների պատմությունն է, որոնք, օգտագործելով երգիչ Արկադի Դումիկյանի կերպարը, փորձում են գումար վաստակել։
Ֆիլմն Արկադի Դումիկյանի և ռուսաստանաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանի համար դեբյուտային է, երկուսն էլ առաջին անգամ են նկարահանվել կինոնկարում։ Գոհար Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ ֆիլմում նկարահանվելն իր մանկության երազանքն է եղել, ու առաջարկը ստանալուն պես միանգամից համաձայնել է։
Ֆիլմում նկարահանվել են նաև Մկրտիչ Արզումանյանը, Ռոբերտ Մարտիրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Թամարա Պետրոսյանը, Վահե Զիրոյանը։ Բեմադրող ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է։