Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Կարենի բերքը կա, արտահանման շուկան՝ ոչ (տեսանյութ)

Հայաստանում այգեգործության զարգացման համար հնարավորությունները մեծ են, սակայն ոլորտի առաջ կանգնած խնդիրները՝ ոչ պակաս։ Մասնավորապես Լոռու մարզում, որտեղ վերջին տարիներին սկսել է զարգանալ տարբեր պտղատեսակների այգիների մշակումը, այսօր գյուղացին կանգնած է մեկ կարևոր հարցի առաջ՝ որտե՞ղ և ինչպե՞ս իրացնել աճեցրած բերքը։ Շուկաների սահմանափակ ընտրությունն ու արտաքին շուկաներ մուտք գործելու դժվարությունները ստիպում են վերանայել ոչ միայն արտադրության, այլև իրացման ամբողջ շղթան։

Կարեն Պետրոսյանը պապից է ժառանգել թզի ու արքայանարնջի այս այգիները, 3-րդ սերունդն է, ասում է՝ որդիներս կշարունակեն…

Այսօր հայկական այգեգործության համար միայն լավ բերք ստանալը բավարար չէ։ Լոռու այգեգործների օրինակը ցույց է տալիս՝ ոլորտի հետագա զարգացումը կախված է նրանից, թե որքան արդյունավետ կկարողանա Հայաստանը նոր շուկաներ գտնել և իր արտադրանքը հասցնել սպառողին՝ թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում։ Առայժմ բերքը ծառերի վրա փչանում է:

 Մանրամասները՝ տեսանյութում

Լոռի TV