A
A
Այսօրվանից տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօրվանից՝ սեպտեմբերի 1-ից, վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով․ գործող միասնական հարցաշարի հարցերը խմբավորվել են երկու խմբի՝ A, B, C և D, T կարգերի համար։
Տեղեկացնում ենք նաև, որ քննական հարցաշարերում նոր հարցեր չեն ավելացվել․ կարգավորմամբ փոխվել է միայն դրանց խմբավորումը։ Նոր հարցեր ավելանալու դեպքում դրանք կհրապարակվեն և քննական թեստերում կներառվեն հրապարակումից 30 օր հետո։
Փոփոխության նպատակն է առավել նպատակային գնահատել համապատասխան խմբի տրանսպորտային միջոցներն անվտանգ և օրինական վարելու համար անհրաժեշտ գիտելիքները։