Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կենդանաբանական այգի
A A
Պաշտոնական

Կենդանաբանական այգին հաստատեց. Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծն անկել է

Երևանի կենդանաբանական այգուց հայտնում են․

Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։

Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծաղը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է։