Բացել լրահոսը Փակել լրահոսը
741416176_1545648210494824_3818770638855474706_n
A A
Պաշտոնական

Մի շարք կազմակերպություններ մտահոգություն են հայտնել պարտադիր նույնականացման պահանջի վերաբերյալ

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման e-draft հարթակում ներդրված պարտադիր նույնականացման պահանջի վերաբերյալ։
 
📌Կազմակերպությունների գնահատմամբ՝ այս փոփոխությունը կարող է սահմանափակել քաղաքացիների, ՔՀԿ-ների և մասնագիտական համայնքի մասնակցությունը հանրային քննարկումներին, հատկապես այն անձանց համար, որոնք չունեն անհրաժեշտ թվային գործիքներ կամ դժվարություններ ունեն դրանց օգտագործման հարցում։
📌Հայտարարությամբ կազմակերպությունները կոչ են անում ՀՀ կառավարությանը՝
✅ վերանայել ընդունված մոտեցումը,
✅ պահպանել e-draft հարթակ մուտք գործելու այլընտրանքային եղանակները, այդ թվում՝ էլեկտրոնային փոստով գրանցման հնարավորությունը,
✅ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակը թողնել որպես կամընտրական և անվտանգ նույնականացման միջոց,
✅ գնահատել փոփոխության ազդեցությունը հանրային մասնակցության վրա՝ համոզվելու համար, որ այն չի հանգեցնում մասնակցության նվազման կամ անհամաչափ ազդեցություն չի ունենում խոցելի խմբերի և մարզային համայնքների ներկայացուցիչների վրա։
Հանրային մասնակցության մեխանիզմները պետք է լինեն բաց, մատչելի և ներառական։ Թվայնացումը պետք է նպաստի քաղաքացիների մասնակցության ընդլայնմանը, այլ ոչ թե ստեղծի նոր խոչընդոտներ։