Բացել լրահոսը Փակել լրահոսը
733263708_2237223217126080_4308597358121579963_n
A A
Պաշտոնական

Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը

ՀՀ զբոսաշրջության կոմիտեից հայտնում են․

Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը:
ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի №932-Ա որոշմամբ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը։
✈️ Որոշումը վերաբերում է Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիներին, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Շենգենյան գոտու երկրների, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Օմանի կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, որոնք կարող են այցելել Հայաստան առանց մուտքի վիզայի՝ սահմանված կարգով։
📌 Միաժամանակ հաստատվել է երկրների նոր ցանկը, որից հանվել են Եմենը և Սուդանը։
🌍 Այս որոշումը միտված է խթանելու զբոսաշրջությունը, ամրապնդելու միջազգային կապերը և հեշտացնելու Հայաստան այցելությունները։