Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ուժեղ Հայաստան
A A
Պաշտոնական

Ղազինյանին բանտարկելը քաղաքական հետապնդում է, չե՛նք հանդուրժելու․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Դավիթ Ղազինյանի կալանավորման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ․ 
 
««Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է։
 
Քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանները այս իշխանության ձեռքով դարձել են ընդդիմադիրներին պատժելու և լռեցնելու գործիք։ Սա երկրում ժողովրդավարությունը վերջնականապես քանդելու փորձ է։
 
Չե՛նք հանդուրժելու, և օրենքի ողջ ուժով ու վճռականությամբ պայքարելու ենք մինչև վերջ»։