Բացել լրահոսը Փակել լրահոսը
725708549_1436084455220332_4588996331393160019_n
A A
Պաշտոնական

Հայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․
 
Պաշտոնապես սկսվեց «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը։ Այն տեղի կունենա հունիսի 17-ից 25-ը Հայաստանում։ Սա արդեն չորրորդ ամենամյա զորավարժությունն է, որը հիմնված է հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության վրա և աջակցում է միջազգային խաղաղապահ առաքելություններին նախապատրաստման հարցում։
Այս տարի «Արծիվ գործընկերն» ընդլայնում է մասնակիցների շրջանակը և ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներից զատ` մասնակցում են նաև 🇫🇷 Ֆրանսիայի և 🇬🇷 Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։
 
Համատեղ բազմակողմ վարժանքների միջոցով «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը բարձրացնում է փոխգործակցելիության մակարդակը, նպաստում լավագույն փորձի փոխանակմանը և ամրապնդում խաղաղապահների պատրաստվածությունը։