Բացել լրահոսը Փակել լրահոսը
2bbbb5da-7f37-4cd7-a421-c93bf9d88872
A A
Պաշտոնական

Ավտովթար Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ

Հունիսի 12-ին՝ ժամը 17։16-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղի սարերում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «UAZ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. կա զոհ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խումբ։

Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենայով սար բարձրանալիս գլորվել է ձորակը՝ մոտ 30 մետր․ վերջինս մահացել է։

Փրկարարները ձորակից դուրս են բերել վարորդի դին և փրկարարական մեքենայով  մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։