Մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ բժիշկ Բեռնար Անդրեասյանը, ով փրկել է իմ կյանքը․ Տեր-Պետրոսյան
Աջակցիր «Ա1+»-ինՄահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ բժիշկ Բեռնար Անդրեասյանը, ինչի կապակցությամբ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ցավակցական խոսքով՝ ընդգծելով, մանավանդ, վերջինիս կատարած հսկայական աշխատանքը Հայաստանում և Ղարաբաղում, ինչպես նաև հարյուրավոր բարդագույն վիրահատություններ կատարելու փաստը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը:
«Իմ կողմից պարտքս եմ համարում ավելացնել, որ պարոն Անդրեասյանը փրկել է նաև իմ կյանքը, երբ 1989 թվականին, բանտարկությունից ազատվելուց հետո, Ֆրանսիայի առողջապահության նախարարության և անձամբ Նախագահ Միտերանի հովանավորությամբ մեկնել էի Փարիզ՝ բուժման նպատակով։
Խորին երախտագիտությամբ ցավակցում եմ լուսահոգի Բեռնար Անդրեասյանի ընտանիքի անդամներին, ինչպես նաև նրա գործընկերներին ու մտերիմներին»,- նշել է նա: