Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Չէ ձեր նման ա կռվել, որ ապրիլյան պատերազմին, մայիսին եք մասնակցել»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարցադրումներով դիմեց իշխող խմբակցության ներկայացուցիչներին՝ մասնավորապես անդրադառնալով Հակոբ Արշակյանին առնչվող դատական գործընթացին։

«Չեմ կարող մի քանի հարց չուղղել իշխող խմբակցության ներկայացուցիչներին։ Իմ առաջին հարցը՝ պարոն Արշակյանին․ դուք դատական նիստերին մասնակցե՞լ եք հեռախոսի թեմայով, ի՞նչ վիճակում է այդ դատական գործը, միգուցե նաև նշեք, որ այդ գործում պարտվել եք»,- հայտարարեց Դանիելյանը։

Պատգամավորը քննադատեց նաև իշխանականների վարքագիծը՝ նշելով, որ, իր գնահատմամբ, խորհրդարանի ամբիոնից հաճախ հնչում են ոչ պատշաճ արտահայտություններ։

«Հերիք է այս ամբիոնից մուննաթ գաք ժողովրդի ու ընդդիմության վրա։ Ո՞ւր են ձեր բարեվարքության կանոնները։ Միայն մաղձ, թույն ու թարախ է հնչում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ իշխանությունները նույն հարթակն օգտագործում են քաղաքացիներին թիրախավորելու համար և նպաստում են ներազգային պառակտմանը՝ հիշեցնելով նաև մետրոյում Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած հայտնի միջադեպը․

«Մետրոյում տեղի ունեցած հայտնի իրադարձությունից հետո գնացել եք ներողություն եք խնդրում ու վերջ: Բայց մանկահասակ երեխան կողքը, էդ աղջկան ինչ բառ ասես ասում էիք՝ փախած և այն: Արցախի լեգենդար հրամանատար Մերուժան Մոսիյանի աղջկան: Չէ ձեր նման ա կռվել, որ ապրիլյան պատերազմին, մայիսին եք մասնակցել: Ներազգային պառակտո՛ւմ եք խորացնում»։

՝Նա նշեց, որ իշխանությունների ձևակերպումները ժամանակի ընթացքում փոփոխվել են․ «Ցեղասպանության ակնհայտ փաստը, որը բոլորը հաստատում էին, հանկարծ պարզվեց՝ չի եղել։ Հետո՝ էթնիկ զտում, հետո՝ բռնի տեղահանված, հիմա էլ ասում եք՝ փախած։ Մարդիկ պարզապես այլ ելք չեն ունեցել, ո՞ւր գնային։ Հայաստանը նրանց հայրենիքը չի՞»։

Պատգամավորը քննադատեց նաև գործող իշխանության ընդհանուր գործելաոճը․ «Խոսում եք դեմոկրատիայից, բայց վախի մթնոլորտ եք մտցրել ամբողջ Հայաստանում։ Լայքի համար եք գործից հանում։ Էդ ա ձեր արդարադատությունը՝ պետք ա՞ քրեական գործը ջրվի՝ կջրեք: Կեցցե նոր իշխանությունները»: