Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x76wh-1800x1048z-0.4367
A A
Սպորտ

5 քաշային կարգերի մեդալակիրները հայտնի են

Երևանում մեկնարկել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարը:
 
Մրցումային առաջին օրը հայտնի են դարձել 5 քաշային կարգերի մեդալակիրները: Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալներ են նվաճել 57 կգ քաշային Աշոտ Գյուլնազարյանը, և 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը, բրոնզե մեդալակիրներ են դարձել 57 կգ քաշային Սաշա Պետրոսյանը և 65 կգ քաշային Արամ Բալեյանը:
 
Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:
 
Մրցումներն անցկացվում են «Դինամո» մարզահամալիրում: Հուշամրցաշարին 8 երկրի 140 ըմբիշ է մասնակցում: