Բացել լրահոսը Փակել լրահոսը
652313856_1630904028692063_4406195623035161492_n
A A
Պաշտոնական

Սպառողների իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է ժամանակակից տնտեսական քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը․ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գրառումը․

Սիրելի՛ քաղաքացիներ, հարգելի’ գործընկերներ,

Շնորհավորում եմ Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։

Այս օրը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու սպառողների իրավունքների պաշտպանության, արդար և թափանցիկ առևտրի միջավայրի ձևավորման, ինչպես նաև որակյալ և անվտանգ ապրանքների ու ծառայությունների հասանելիության կարևորությունը։

Սպառողների իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է ժամանակակից տնտեսական քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը։
Պետության առաջնահերթություններից է ապահովել այնպիսի գործարար միջավայր, որտեղ սպառողը պաշտպանված է, տեղեկացված և վստահ է իր կատարած ընտրության մեջ։

Էկոնոմիկայի նախարարությունը շարունակաբար աշխատում է օրենսդրության կատարելագործման, վերահսկողության մեխանիզմների լավարկման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ձևավորել արդար, մրցակցային և պատասխանատու շուկա։

Վերջին երկու տարիների ընթացքում իրականացվել են օրենսդրության լավարկման լայնածավալ աշխատանքներ՝ ուղղված սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը և եվրոպական ստանդարտներին համապատասխանցեմանը։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա առթիվ՝ մաղթելով անվտանգ, վստահելի և արդար սպառողական միջավայր։