A
A
Թրամփը կոչ է արել մի շարք երկրների ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի հարվածներ հասցնել Իրանի ափամերձ գծին և կոչ է արել Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային և այլ երկրներին ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ անվտանգ անցումն ապահովելու համար։
Նրա խոսքով՝ շատ երկրներ, հատկապես նրանք, ովքեր տուժում են Իրանի կողմից նեղուցը փակելու փորձից, պատրաստվում են ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ ռազմական նավեր ուղարկել՝ այն բաց և անվտանգ պահելու նպատակով։
Թրամփը նշել է, որ, իր գնահատմամբ, Իրանի ռազմական կարողությունները ամբողջությամբ ոչնչացված են, սակայն երկիրը դեռ կարող է օգտագործել անօդաչու թռչող սարքեր, ականներ կամ կարճ հեռահարության հրթիռներ նեղուցի տարածքում։
«Հուսով եմ, որ Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան և այս արհեստական սահմանափակումից տուժած մյուս երկրները նավեր կուղարկեն այդ տարածք, որպեսզի Հորմուզի նեղուցը այլևս սպառնալիք չներկայացնի»,- գրել է նա։
Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները կշարունակի ռազմական գործողությունները ծովափնյա գոտում և կհարվածի իրանական նավերին։
«Այսպես թե այնպես, մենք շուտով Հորմուզի նեղուցը կդարձնենք բաց, անվտանգ և ազատ»,- նշել է նա։
«Այսպես թե այնպես, մենք շուտով Հորմուզի նեղուցը կդարձնենք բաց, անվտանգ և ազատ»,- նշել է նա։