Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պապոյան
A A
Տեսանյութեր Տնտեսություն Պաշտոնական

Հարստացեք և հարստացրեք մեր պետությունը․ Պապոյան (տեսանյութ)

Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել ևս մեկ հաջողված պատմությամբ, որը վկայում է պետական աջակցության ծրագրերի արդյունավետության մասին և ցույց տալիս, թե ինչպես է պետությունը շարունակաբար աջակցում տնտեսվարողներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և կից տեսանյութ հրապարակել։

Նրա խոսքով՝ պետական աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանում արդեն իսկ հիմնվել է ավելի քան 85 հեկտար գերժամանակակից ջերմատնային տնտեսություն։ Պապոյանն ընդգծել է, որ այս ծրագրերը կարևոր դեր ունեն գյուղատնտեսության զարգացման, արտադրողականության բարձրացման և նոր աշխատատեղերի ստեղծման գործում։

«Հարստացեք և հարստացրեք մեր պետությունը։ Մենք ձեր կողքին ենք»,- ասել է Պապոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։