Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbs_b_c_358046dd38955fc0e5006402031b4acf
A A
Քաղաքականություն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Մերձավոր Արևելքի վերաբերյալ բանաձև է ընդունել

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ Բահրեյնի  մշակած բանաձևը, որը դատապարտում է Իրանին, սակայն չի հիշատակում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները` հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Անվտանգության խորհրդի 15 անդամից 13-ը քվեարկել է փաստաթղթի օգտին, Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել քվեարկությունից։

Բահրեյնի բանաձևի նախագիծը, որը պատրաստվել է Պարսից ծոցի երկրների աջակցությամբ, կենտրոնանում է բացառապես Իրանի և այդ երկրի գործողությունների վրա՝ առանց Միացյալ Նահանգների կամ Իսրայելի մասին որևէ հիշատակման: Մասնավորապես, փաստաթուղթը «ամենախիստ կերպով դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Հորդանանի տարածքների դեմ ուղղված բացահայտ հարձակումները»՝ դրանք որակելով որպես միջազգային իրավունքի խախտում: Ավելին, բանաձևը պահանջում է Թեհրանից դադարեցնել իր հարձակումները և դատապարտում է Իրանի իշխանությունների գործողությունները, որոնք ուղղված են Հորմուզի նեղուցով նավարկության ազատությանը խոչընդոտելուն: