Ես դեմ եմ եղել Էդիտա Գզոյանի հրաժարականին. Մանրամասներ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստից․ Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ինՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատման դիմումն արդեն գրել է։ Համառ էին լուրերը , որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ստիպել է աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ նա համարձակվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ Արցախից և Սումգայիթյան ջարդերից խոսել, գրում է Առավոտը։
Եվ իսկապես՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության նախկին պետ Հրաչյա Թաշչյանը: Թանգարան ինստիտուտի 74 աշխատակիցները դիմել էին Նիկոլ Փաշինյանին՝ Գզոյանին կրկին տնօրենի պաշտոնում վերադարձնելու ակնկալիքով, նրանք վրդովված են, որ իրենց կարծիքը չեն լսել տնօրենին հրաժարական պարտադրելիս: Aravot.am-ին ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն» ունի հիմնադրամի կարգավիճակ, եւ տնօրենի նշանակումն ու ազատումն իրականացնում է հոգաբարձուների խորհուրդը, այդ իսկ պատճառով, հարցն ամբողջությամբ գտնվում է հոգաբարձուների խորհրդի տիրույթում: Լուսանկարը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից Քանի որ տիկին Գզոյանը հեռախոսազանգերին չէր պատասխանում, փորձեցինք կապվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ:
Մասնավորապես, Հրանուշ Խառատյանն ասաց, որ նրա՝ աշխատանքից ազատումը կապ չունի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ նրա տիկնոջ՝ Ցեղասպանության հուշահամալիր այցի հետ, որի ընթացքում Գզոյանը ԱՄՆ փոխնախագահին եւ նրա տիկնոջը ի թիվս այլնի՝ պատմել էր Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի տարածքում գտնվող Բաքվի, Սումգայիթի, Գանձակի ջարդերի զոհերի հիշատակի խաչքարերի մասին, ամերիկացի բարձրաստիճան հյուրերին գրքեր փոխանցել Հայոց ցեղասպանության ու Արցախի խնդրի մասին: Լուսանկարը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից «Ես մասնակցել եմ հոգաբարձուների խորհրդի նիստին, այնտեղ խոսքը գնում էր շինարարության մասին: Կարդացել եմ ինչ-որ անորոշ տեղեկություններ Ջեյ Դի Վենսի այցի հետ կապված, նման հարցեր չեն եղել»,-ասաց տիկին Խառատյանը:
Հարցրինք՝ այդ դեպքում ի՞նչ հիմքով է Գզոյանը հեռացվել տնօրենի պաշտոնից: Լուսանկարը՝ ԿԳՄՍ ֆեյսբուքյան էջից «Իրենց պաշտոնական տեղեկացմամբ պատճառը շինարարությունն է՝ հուշահամալիրի նորոգման հետ կապված գնում է, բայց պայմանագիրը նախարարության հետ է. թանգարանի տնօրինության հետ չէ: Էդիտա Գզոյանը հնարավորություն չունի լուրջ վերահսկողություն ունենալու շինարարության վրա, ու շինարարների հետ միշտ խնդիրներ կային: Կարծում եմ՝ նախարարությունը եւ իշխանությունը ենթադրել է, որ նա պրոբլեմ ուներ՝ կապված կազմակերպական խնդիրների հետ: Հոգաբարձուների խորհրդի անդամները գտնում են, որ լավ աշխատակից է Գզոյանը, ու այս երկու տարիներին լավ արդյունք է տվել, բայց շինարարության հետ կապված պրոբլեմներ կան: Նրան առաջարկել են ուղղակի շարունակել իր գործունեությունը գիտական ցուցադրության մասով, ընդհանուր առաջարկել են, որ թանգարանի ղեկավարությունը տիրապետի նաեւ շինարարական աշխատանքի պրոցեսները վերահսկելու հմտություններին»,-նշեց տիկին Խառատյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում