Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-03-11_09-01-25
A A
Պաշտոնական

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Մարտի 11-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
 
Նորավան-Լծեն-Տաթև և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։