Բացել լրահոսը Փակել լրահոսը
Չարչյան
A A
Հասարակություն

Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ է ճանաչվել․ փաստաբան

Դատավոր Վազգեն Ռշտունին ոչ իրավաչափ է ճանաչել  «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը։ Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին, քննության առնելով մեր կողմից ներկայացված բողոքը՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, ըստ որի դատարանը բավարարելով քննիչի միջնորդությունը թույլատրել էր խուզարկություն կատարել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի աշխատասենյակում, որոշեց բավարարել մեր բողոքը և բեկանեց ստորադաս դատարանի դատական ակտը։

Ըստ էության՝ վերադաս ատյանի համար ևս խուզարկությունը եղել է անօրինական և կրել է ձևական բնույթ»,- գրել է նա։