Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-03-09_23-26-59
A A
Քաղաքականություն

Տեղի է ունեցել Թրամփ-Պուտին հեռախոսազրույց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ 

Քննարկվել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները: Կրեմլը հայտարարել է, որ զրույցը գործնական, անկեղծ և կառուցողական բնույթ է կրել:

Ուշակովի փոխանցմամբ՝ Պուտինը ներկայացրել է իր մոտեցումները իրանական հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև տեղեկացրել Պարսից ծոցի երկրների առաջնորդների հետ ունեցած վերջին բանակցությունների արդյունքների մասին։