Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անահիտ Ավանեսյան
A A
Պաշտոնական

Գորիսում նոր պոլիկլինիկա կառուցելու միտքը փոխել ենք հավակնոտ նպատակով․ Ավանեսյան (տեսանյութ)

Գորիսում նոր պոլիկլինիկա կառուցելու միտքը փոխել ենք բժշկական նոր կենտրոն կառուցելու առավել հավակնոտ նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 
 
«Ուրախ եմ փաստելու, որ այս անգամ նոր շենք կառուցելու պատճառը ոչ թե ներկայիս շենքային անմխիթար պայմաններն են, այլ` ընդլայնված բուժծառայությունների արդյունքում թողունակության խնդիրը։
 
Առողջապահական պետական ծրագրերի, ամենատարբեր բուժծառայությունների ներդրումն ու Գորիսում հասանելի դարձնելն ի սկզբանե եղել է մեր ռազմավարական նպատակներից մեկը»,- գրել է նախարարը՝ կից հրապարակելով տեսանյութ։