Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Քաղաքականություն

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով ձերբակալվել է 590 անձ

2025 թվականի ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 2585 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 890-ը: Ավարտված վարույթներից 273-ը՝ 661 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 617-ը՝ կարճվել: 2024 թվականի համեմատությամբ 2025 թվականի ընթացքում քննված վարույթների թիվն աճել է 12,9 տոկոսով, ավարտված վարույթների թիվը՝ 4,8 տոկոսով:

2025 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 298 հանրային ծառայող, այդ թվում՝ նախկին պաշտոնատար անձինք եւս: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով ձերբակալվել է 590 անձ:

Այս մասին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ ԱԺ հերթական նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին» հաղորդումը: