«Քառյակ Մեդիա»-ն սնանկ կճանաչվի՞
Աջակցիր «Ա1+»-ին«Քառյակ Մեդիա»-ն սնանկ ճանաչելու պահանջով «Արինս Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արինս Կապիտալ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդը դիմել է Սնանկության դատարան:
Դատավոր Արմեն Խաչատրյանը սնանկության գործը վարույթ է ընդունել, քանի որ ընկերության կողմից առարկություն է ներկայացվել իրեն սնանկ ճանաչելու դիմումի դեմ, ուստի դիմումի հիմնավորվածությունը պարզելու եւ ներկայացված առարկությունը քննության առնելու համար նշանակել դատական նիստ:
«Քառյակ մեդիան» հայկական մեդիաընկերություն է, որը հիմնադրվել է 2019 թվականի փետրվարի 1–ին։
Ընկերության կազմի մեջ են մտնում «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, Tert.am լրատվական կայքը եւ «Արմնյուզ FM» ռադիոն։
«Քառյակ մեդիա» ընկերությունը հիմնադրել են քաղաքական–հասարակական գործիչներ Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը, Սամվել Ֆարմանյանը եւ Միհրան Հակոբյանը:2021թ. փետրվարին ընկերությունը դադարեցրել է գործունեությունը:
Իսկ «Արմնյուզ» 2022 թ. փետրվարի 10-ին ալիքը փակվեց այն բանից հետո, երբ այն չկարողացավ երկարաձգել իր լիցենզիան: Դիմումատուն 1 մլն դրամ պետական տուրք է վճարել: Իսկ դատական նիստը նշանակվել է մարտի 17-ին: