Բացել լրահոսը Փակել լրահոսը
17726097531833
A A
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ

Մարտի 4-ին քաղաք Սիղնաղիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստումը և հաջող անցկացումը դինամիկ փոխգործակցության հերթական դրսևորումն է։ 

Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Նախարարները կարևորել են լարվածության նվազեցման և խնդիրների խաղաղ ճանապարհով հասցեագրման ուղղությամբ ջանքերը՝ ընդգծելով խաղաղության պայմաններում առկա առավելությունները։ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները կարևորել են Մերձավոր Արևելքում երկու երկրների ռեզիդենտ դեսպանությունների միջոցով տեղում քաղաքացիներին հնարավոր աջակցության ցուցաբերման հարցում փոխգործակցությունը։