Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի են ունեցել Ադրբեջանի նոր ներխուժումներ. Արման Թաթոյան (տեսանյութ)

  Արման Թաթոյանի հայտարարությունը.

ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի են ունեցել Ադրբեջանի նոր ներխուժումներ, որոնց մասին իշխանությունները հանրությանը չեն տեղեկացրել։

Վարդենիսում մարտական հերթապահություն կրող դիրքեր, հրաձգային, ինչպես նաև ականանետային ու խոշոր տրամաչափի այլ զենքերի համար կետեր են տեղակայել, կոմունիկացիաներ են ստեղծել, ուղիղ թիրախի տակ է հայտնվել Սոթքի հանքավայրը, Վարդենիս համայնքի գյուղեր, անգամ արևային պանելներ են տեղակայել, օպերատիվ մարտավարական ու ռազմավարական (ռոկադային) ճանապարհներ են կառուցել, թաքստոցներ (կոպանիրներ), որոնց միջոցով անգամ կարող են մեր տարածքի խորքերը ներթափանցել։

Նույն պատկերն է նաև Ջերմուկում․ նրանք ականանետերի համար նախատեսված դիրքեր են կառուցել։ Հիմա ես հարց եմ տալիս՝ խաղաղության պատրաստվող երկիրը՝ Ադրբեջանը, խաղաղության պայմանագրի նախաստորագրումից առաջ ինչո՞ւ է այսպիսի հրատապ աշխատանքներ իրականացնում, եթե այլ նպատակ չունի։

Իշխանության հայտարարած սահմանազատումը կեղծիք է, որ իբր թե հանձնաժողովի ասելով պետք է ադրբեջանական զինված ուժերը դուրս գան այս տեղակայումներից` այն էլ, երբ այսքան ամրանում են: