A
A
Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը կսկսվի չորեքշաբթի երեկոյան և կտևի երեք օր
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով զոհված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը կսկսվի չորեքշաբթի երեկոյան և կտևի երեք օր։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության իսլամական համակարգող խորհրդի ղեկավար Մոհսեն Մահմուդին, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։
«Երեկոյան ժամը 10-ին Իմամ Խոմեյնիի անվան աղոթքի հրապարակում ժողովուրդը հնարավորություն կունենա հրաժեշտ տալու ումմայի զոհված առաջնորդի սուրբ մարմնին»,- Մահմուդիի խոսքերն է փոխանցում IRNA գործակալությունը։