A
A
Դատախազությունը պահանջում է ՊՆ երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ
Աջակցիր «Ա1+»-ինՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, Պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Պողոս Լյովայի Պողոսյանի հետ փոխկապակցված անձանցից (Պողոս Պողոսյանը մահացել է 2024 թվականին) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
Ø 2 անշարժ գույք Երևան քաղաքում.
Ø 451 միլիոն 540 հազար դրամ: