Բացել լրահոսը Փակել լրահոսը
2
A A
Հասարակություն

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Dodge», «GAZelle» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները

Մարտի 4-ին ժամը 06։53-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբր։

 

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Dodge», «GAZelle» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Dodge» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են «Dodge» մակնիշի ավտոմեքենան։