Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԶոհԶինծ (1)
A A
Քաղաքականություն

Զինծառայողի մահվան վարույթով մեկ անձ կալանավորվել է

Զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը):

Քննչական կոմիտեից  հայտնել են՝ անձը կալանավորվել է:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված մարտական դիրքերից մեկում։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։