Բացել լրահոսը Փակել լրահոսը
c0a00cf7-b5ef-41d4-bc55-b99e761e308f
A A
Պաշտոնական

ՃՏՊ Վանաձոր քաղաքում

Մարտի 2-ին, ժամը 10:15-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի երկու ավտոմեքենա․ 9 քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։