Բացել լրահոսը Փակել լրահոսը
56668
A A
Քաղաքականություն

ԵՄ-ն Իրանին սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը կշարունակի պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ՝ ի պատասխան Իրանի իշխանությունների գործողությունների: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

«Ի պատասխան իրանական իշխանությունների գործողությունների (...), Եվրոպական միությունը լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել։ Մենք կշարունակենք պաշտպանել ԵՄ-ի անվտանգությունն ու շահերը, այդ թվում՝ լրացուցիչ պատժամիջոցների միջոցով», - ասվում է եվրոպական դիվանագիտության ղեկավարի՝ մարտի 1-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ։