Բացել լրահոսը Փակել լրահոսը
58987
A A
Քաղաքականություն

Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել խուսափել դեսպանատուն այցից և պատսպարվել տանը

Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս մարդկանց խուսափել դեսպանատուն այցելելուց և պատսպարվել տանը:

«Թաքնվեք ձեր տան ամենացածր հարկում և պատուհաններից հեռու: Դուրս մի եկեք», - զգուշացրել է դեսպանատունը:

Այն նաև կոչ է անում Քուվեյթում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին «պատսպարվել տեղում, վերանայել հարձակման դեպքում անվտանգության ծրագրերը և զգոն մնալ ապագայում նոր հարձակումների դեպքում»:

Մարտի 2-ին տարբեր լրատվամիջոցներ հաղորդել են ԱՄՆ դեսպանատան տարածքից բարձրացող ծուխ նկատելու մասին։ Այդուհանդերձ, չկան տեղեկություններ այն մասին, թե արդյոք թիրախավորվել է հենց դեսպանատան տարածքը։