Բացել լրահոսը Փակել լրահոսը
896
A A
Քաղաքականություն

ԱՄԷ-ն բողոքի նոտա է հանձնել Իրանի դեսպանին

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը կանչել է ԱՄԷ-ում Իրանի դեսպան Ռեզա Ամերիին և բողոքի խիստ նոտա հանձնել նրան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄԷ ԱԳ նախարարությունը։

Նախարարությունը հայտնել է, որ դատապարտում է Իրանի հարձակումները՝ ընդգծելով, որ իր տարածքի վրա հարձակումն իր ինքնիշխանության կոպիտ խախտում է, սպառնալիք ազգային անվտանգությանը, ինչպես նաև բոլոր միջազգային կոնվենցիաների, բանաձևերի և նորմերի ակնհայտ խախտում։