A
A
Մեծ Բրիտանիան թույլատրել է ԱՄՆ-ին օգտագործել իր բազաներն Իրանի դեմ հարվածների համար
Աջակցիր «Ա1+»-ինՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ բավարարել է Վաշինգտոնի խնդրանքը՝ ԱՄՆ-ի զինվորականներին թույլ տալ օգտագործել Մերձավոր Արևելքում Միացյալ Թագավորության ռազմական բազաները Իրանի հրթիռային պահեստներին և արձակման կայանքներին հարվածներ հասցնելու նպատակով։
«Սպառնալիքը վերացնելու միակ միջոցը նրանց պահեստներում գտնվող հրթիռները կամ արձակման կայանքները ոչնչացնելն է։ ԱՄՆ-ն թույլտվություն է խնդրել օգտագործելու բրիտանական բազաներն այս հատուկ և սահմանափակ պաշտպանական նպատակի համար։ Մենք որոշում ենք ընդունել բավարարել այս խնդրանքը, որպեսզի Իրանին թույլ չտանք հրթիռներ արձակել ողջ տարածաշրջանում», - ասել է Սթարմերը X սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում։