Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արփինե Սարգսյան
A A
Քաղաքականություն

ՆԳ նախարարի հայտարարությունը

Քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացումն ու կարողությունների հզորացումը Ներքին գործերի նախարարության գերակա ուղղություններից է.

ՆԳ նախարար Ներքին գործերի նախարարության համակարգի հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ քաղաքացիներ, Մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը:

Օրվա խորհրդի արժևորումն անհրաժեշտ հիշեցում է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումների կարևորության մասին՝ խորհրդանշելով պետության կողմից քաղաքացիների անվտանգության ապահովման կարևոր հանձնառությունը։

Քաղաքացիական պաշտպանությունը մեր պետության դիմակայունության ապահովման կարևոր ուղղություններից է, և այդ առումով Ներքին գործերի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է համակարգի շարունակական զարգացումը։ Անվտանգային մշակույթը պետք է դառնա մեր կենսակերպը: Իսկ քաղաքացիական ամուր պաշտպանության համակարգ և հանրային անվտանգության բարձր մակարդակ ունենալու բանաձևը մեկն է՝ այդ գործում յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա իր գիտակցված ներդրումը:

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը առիթ է ևս մեկ անգամ արժևորելու այն բոլոր անձանց ներդրումը, որոնք իրենց մասնագիտական կարողություններով և նվիրվածությամբ մասնակցում են համակարգի ձևավորմանն ու շարունակական զարգացմանը՝ նպաստելով դրա կայունության և արդյունավետության ամրապնդմանը։

Արփինե ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԳ նախարար