Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՅՈՒՆԻՍԵՖ
A A
Քաղաքականություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը Մերձավոր Արևելքում երեխաների վրա ռազմական սրման ազդեցության վերաբերյալ

Մերձավոր Արևելքում այս հանգստյան օրերին տեղի ունեցած ռազմական լարվածության սրումը վտանգավոր պահ է տարածաշրջանում ապրող միլիոնավոր երեխաների համար։

«ՅՈւՆԻՍԵՖ-ը խորապես մտահոգված է Իրանում և տարածաշրջանի տարբեր երկրներում իրականացված հարվածների մասին ստացված տեղեկություններով, որոնք վկայում են երեխաների համար առկա լրջագույն վտանգի մասին։ Տեղեկությունների համաձայն, Իրանում հարվածներ են հասցվել դպրոցների վրա՝ ներառյալ հարավային Հորմոզգան նահանգում Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցի վրա։ Ըստ առկա տվյալների, տասնյակ աշակերտներ զոհվել են, բազմաթիվ աշակերներ՝ վիրավորվել։

«ՅՈւՆԻՍԵՖ ը միանում է Գլխավոր քարտուղարի կոչին՝ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները և նվազեցնելու լարվածությունը։

ՅՈւՆԻՍԵՖ ը կոչ է անում բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն դրսևորել և պահպանել միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների օրենքների շրջանակում իրենց պարտավորությունները, ինչպես նաև պաշտպանել քաղաքացիական անձանց և երեխաների գոյատևման համար անհրաժեշտ հիմնարար ծառայությունները։ Քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ դպրոցների թիրախավորումը, միջազգային իրավունքի խախտում է։

«ՅՈւՆԻՍԵՖ ը, ՄԱԿ-ի այլ գործակալությունների և հումանիտար գործընկերների հետ միասին, ուսումնասիրում է իրավիճակը և պատրաստ է աջակցություն տրամադրել տուժած երեխաներին և նրանց ընտանիքներին՝ ըստ անհրաժեշտության և կարիքի»։