Բացել լրահոսը Փակել լրահոսը
Այաթոլլահ Խամենեի
A A
Քաղաքականություն

Ալի Խամենեին սպանվել է.Իրանում սուգ է

 Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին սպանված է Միացյալ Նահանգների և Իսրայելի հասցրած հարվածներից հետո: Հայտնում է Ազատություն ռադիոկայանը։

Հայտարարելով երկրի 86-ամյա առաջնորդի մահվան մասին՝ պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ սկսվում է 40-օրյա սուգ, և գրասենյակներն ու բիզնեսները 7 օր փակ են լինելու: Պետական հեռուստատեսությունը տեղական ժամանակով ժամը 5-ին հաղորդելով Խամենեիի մահվան մասին, չի հիշատակել ԱՄՆ և Իսրայելի օդային հարվածները:

Շաբաթ օրը ԱՄՆ-ը և Իսրայելը համատեղ հարվածել են Իրանին: Գործողությունը կոչվում է «Էպիկական զայրույթ»: Իրանը պատասխան հարվածներ է հասցրել: