Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հարվածներ, զոհեր և միջազգային արձագանք
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում, Սպահանում, Ղոմում և Թավրիզում, որոտացել են պայթյուններ։ Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ թիրախում են եղել պետական շենքեր և միջուկային կենտրոններ։ Հայտարարվել է երկրի օդային տարածքի փակման մասին։ Reuters-ի տվյալով՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին տեղափոխվել է անվտանգ վայր։
Իսրայելը հայտարարել է, որ կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ սկսելով «Առյուծի մռնչոց» ռազմական գործողությունը։ Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ը մասշտաբային ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ պնդելով, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք։
Աբու Դաբիում և Դուբայում նույնպես պայթյուններ են գրանցվել։ ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է մեկ զոհի մասին և հայտարարել, որ իրավունք է վերապահում պատասխանել հարձակմանը։
Միջազգային արձագանքը բազմազան է։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել զսպվածության և միջազգային իրավունքի պահպանման։ Նորվեգիան հայտարարել է, որ հարվածները չեն համապատասխանում միջազգային իրավունքին, իսկ Ռուսաստանը պահանջել է իրավիճակը վերադարձնել քաղաքական-դիվանագիտական հուն։
Թեհրանից նախազգուշացրել են, որ պատասխանելու են ամբողջ ներուժով և կոչ են արել ՄԱԿ-ի անդամ պետություններին դատապարտել տեղի ունեցածը։