Իշխանական վերնախավը` նույն ավտոբուսում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որը կրում է «Ներկուսակցական քարոզարշավը մեկնարկում է» խորագիրը:
Տեսանյութն արված է ավտոբուսից:
Վարչապետի խոսքով՝ նրանք, ովքեր հետևել են ՔՊ-ի գործունեությանը, գիտեն, որ վերջերս տեղի է ունեցել ներկուսակցական քվեարկությունը, և, ինչպես նախորոշված էր, քվեարկության արդյունքում առաջին 50 տեղը զբաղեցրած թեկնածուները նաև ներկուսակցական քարոզարշավի իրականացման և ապա երկրորդ փուլի քվեարկության միջոցով կորոշվի, թե ովքեր են առաջին 50 համարը ՔՊ-ի ցուցակի:
«Այսօր մեկնարկում է ներկուսակցական քարոզարշավը, և իհարկե մենք կուսակցական միջոցառում կունենանք, բայց այս ընթացքում կօգտվենք առիթից և քաղաքացիների հետ կշփվենք, կզրուցենք, տպավորություններ կկիսենք նրանց հետ և այսպես շարունակ»,- ասաց վարչապետը՝ ներկայացնելով ավտոբուսում ներկա պատգամավորներին և պաշտոնյաներին:
Մանրամասները՝ տեսանյութում: