Ադրբեջանում ԵՄ պատվիրակները հիշել են Խոջալուի դեպքերը
Աջակցիր «Ա1+»-ինԽոջալուի դեպքերի 34-րդ տարելիցի առթիվ Ադրբեջանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգել է զոհերի հիշատակը։ Այս մասին նշվում է ԵՄ հաղորդագրության մեջ։
Այդ հաղորդագրությունը Խոջալուի դեպքերը ներկայացնում է որպես կոտորած, ադրբեջանցի քաղաքացիական բնակչության զանգվածային սպանություն՝ հայկական ուժերի և ԱՊՀ Միացյալ զինված ուժերի 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի կողմից։
«Ադրբեջանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է անմեղ զոհերի՝ կանանց, տղամարդկանց, երեխաների և տարեցների հիշատակը, որոնք իրենց կյանքը կորցրել են Խոջալուի ողբերգության ժամանակ,– նշված է պատվիրակության ՖԲ գրառման մեջ,- Պատվիրակությունը իր անկեղծ ցավակցությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին և տները, և ընդգծում է հաշտեցման ու կայուն խաղաղության կարևորությունը՝ նման ողբերգությունների կրկնությունը կանխելու համար»։
Սումգայիթի ջարդերի վերաբերյալ նման հաղորդագրություն դեռեւս չկա։