Բացել լրահոսը Փակել լրահոսը
tik tok
A A
Քաղաքականություն

Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար` տնային կալանք

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար «TikTok» սոցիալական ցանցում հայտնի Հայկ Եղյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք եւ բացակայելու արգելք: Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան  Ռոման Երիցյանը:
 
Որոշումը կայացրել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանը: 
Ըստ պաշտպանի՝ Հայկին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է նույնիսկ տուգանք կամ հանրային աշխատանքներ, մինչդեռ Քննչական կոմիտեն գտել էր, որ որպես խափանման միջոց պետք է ընտրել հենց կալանքը։