Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեցին դաշտի տերերը

Սպորտ
c4a7d5b372a36efa1af30a3c6bb064fb

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 23-րդ տուրի վերջին երկու հանդիպումները կայացան:

Երեւանի «Միկան» իր հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց մրցաշարի ետնապահին՝ Երեւանի «Արարատին» եւ պահպանեց իր տեղը՝ 4-րդ հորիզոնականում:

Դիլիջանի «Իմպուլսը» սեփական դաշտում հաղթեց Գյումրիի «Շիրակին»` 2:1 եւ շարունակեց մրցանկային երրորդ տեղի համար մղվող պայքարը:

Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեն չեղյալ է համարել այս տուրի «Փյունիկ» - «Իմպուլս» հանդիպման արդյունքը (1:0) եւ որոշել այն վերախաղարկել: ՀՖՖ-ի գործկոմն արդեն հաստատել է այդ որոշումը: Սա նշանակում է, որ առաջնության առաջատար «Ուլիսը» կրկին 8 միավորով գերազանցում է հանրապետության չեմպիոնին՝ «Փյունիկին»: Չնայած, որ վերջինս մեկ խաղ պակաս է խաղացել եւ հաղթանակի դեպքում կարող է կրճատել տարբերությունը:

Մրցաշարային աղյուսակ
Խ Մ
1. Ուլիս 23 47
2. Փյունիկ 22 39
3. Գանձասար 23 39
4. Միկա 23 34
5. Իմպուլս 22 32
6. Բանանց 23 31
7. Շիրակ 23 17
8. Արարատ 23 10

24-րդ տուր
1 հոկտեմբերի

Փյունիկ - Ուլիս 19:00
Արարատ - Իմպուլս 16:00
2 հոկտեմբերի
Շիրակ - Գանձասար 16:00
Բանանց - Միկա 16:00