Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Խոշտանգման դեպքերը համակարգում բացառիկ են․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)

Անդրադառնալով խոշտանգման աղմկահարույց դեպքին՝  ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն  ասաց, որ տեսանյութի արտահոսքից օրեր առաջ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը ստացել էր օպերատիվ տվյալ։

«Նշեմ, որ տվյալ պահին տեսանյութի հասանելիություն չենք ունեցել»,-ասաց նա։

Նախաձեռնվել է ծառայողական ուսումնասիրություն, ապա նշանակվել ծառայողական քննություն։ Ծառայողի լիազորությունները կասեցվել են, և հաղորդում է ուղարկվել գլխավոր դատախազին․

«Մենք իրավական պետություն ենք, և ցանկացած խնդրի պետք է արձագանքենք բացառապես պատշաճ իրավական ընթացակարգերով»։

Թե ով է նկարել տեսանյութը, կպարզվի քրեական վարույթի շրջանակում։ Սարգսյանը շեշտեց նաև, որ գործ կա հանցագործության մասին չհայտնելու հնարավոր հանգամանքի հետ։

«Խոշտանգման դեպքերը համակարգում բացառիկ են և համատարած բնույթ չեն կրում։ Եթե լինի ծառայող, որը կգնա ոչ իրավաչափ վարքագծի, վստահեցնում եմ՝ իրավիճակին համարժեք ռեակցիա է լինելու»,- պնդեց նախարարը։

 Մանրամասները՝  տեսանյութում