Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նիստի ընթացքում Բագրատ Սրբազանը անգլերենով դիմեց ԵԽԽՎ-ին: Հիշեցնենք, որ Ստրասբուրգում ընդունվել է ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգեւորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ»։ Մինչ հայտարարությամբ հանդես գալը, Բագրատ Սրբազանը նշեց, որ առաջին կալանաավորված հոգեւորականն է եղել: Հետո հոգեւորականների թիվը ավելացել է:

Նա անդրադարձավ նիստում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե եկեղեցականների նկատմամբ հալածանք չկա, «Հալածանքը մեր պատիվն է, հալածանքով ոչ մեկ մեզ չի վախեցնելու , եկեղեցու նկատմամբ, ինքնության նկատմամբ հալածանք կա: Շատ կցավեմ, որ դատարանը, մեղադրողներով հանդերձ, մասնակից լինի այդ հալածանքին: Կասկածներ ունեմ, որ ճնշում կա գործի հետ կապված»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Այս գործով մեղադրյալի աթոռին 18 անձ է: Նրանք մեղադրվում են ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար: Դատական նիստը կշարունակվի փետրվարի 5-ին: Այդ օրը միջնորդություն կներկայացվի Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխելու համար: