Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնը հաղթեց «Իմպուլսին»

Սպորտ
93b7074c49a84ddcc6ebdebf79ccae40

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում մեկնարկեց վերջին` 4-րդ խաղաշրջանը:

22-րդ տուրում մրցաշարի միանձնյա առաջատար Երեւանի «Ուլիսը» սեփական հարկի տակ երեկ ոչ-ոքի` 0:0 խաղաց Կապանի «Գանձասարի» հետ:

Երկրորդ տեղում գտնվող Երեւանի «Փյունիկն», ի հաշիվ պաշտպան Վարազդատ Հարոյանի խփած միակ գոլի, հաղթեց Դիլիջանի «Իմպուլսին»: Այդպիսով, Հանրապետության չեմպիոնը կրճատեց առաջատարի հետ ունեցած միավորների տարբերությունը` այն հասցնելով 5-ի:

Չնայած այդ հանգամանքին՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խաղից հետո հայտարարեց, որ մրցաշարի ֆավորիտը միանշանակ «Ուլիսն» է:

Առաջնությունում իր հերթական, թվով 16-րդ պարտությունը կրեց մեր ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երեւանի «Արարատը», որը հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց Երեւանի «Բանանցին»:

Հերթական անակնկալը գրանցվեց Իջեւանում, որտեղ Երեւանի «Միկան» չկարողացավ հաղթել առաջնության ետնապահներից մեկին` Գյումրիի «Շիրակին»` 1:1:

Մրցաշարային աղյուսակ
Խ Մ
1. Ուլիս 23 47
2. Փյունիկ 23 42
3. Գանձասար 23 39
4. Միկա 22 31
5. Բանանց 23 31
6. Իմպուլս 22 29
7. Շիրակ 22 17
8. Արարատ 22 10

Հաջորդ, 23-րդ տուրի երկու խաղերը («Իմպուլս» - «Շիրակ», «Միկա» - «Արարատ») տեղի կունենան սեպտեմբերի 25-ին, իսկ մեկ օր առաջ «Փյունիկն» ու «Բանանցը» կվիճարկեն 2010 թ Հայաստանի Սուպերգավաթը: