Բացել լրահոսը Փակել լրահոսը
609157341_1402890627863787_8991130581859413950_n
A A
Սպորտ

«Ինտեր»- «Բոլոնյա»․ Մխիթարյանը պահեստային է․ ՈՒՂԻՂ

Այսօր՝ հունվարի 4-ին, «Ինտերը» ընդունում է «Բոլոնյային» Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրի եզրափակիչ խաղում։ Հանդիպումը տեղի կունենա Միլանում և կարևոր մրցաշարային նշանակություն ունի տանտերերի համար։

Հաղթանակի դեպքում Քրիստիան Կիվուի թիմը կանցնի «Միլանին» և կվերադառնա մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական, իսկ պարտության դեպքում կմնա երրորդ տեղում՝ «Նապոլիից» և «Միլանից» հետո։

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2026 թվականի առաջին պաշտոնական խաղում հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։

Ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել  այստեղ

Հանդիպումը «Ինտերի» համար ունի սկզբունքային նշանակություն, քանի որ այն ռևանշային է Սուպերգավաթում հենց «Բոլոնյայից» կրած պարտությունից հետո։