Բացել լրահոսը Փակել լրահոսը
mikayel-mikayelian
A A
Սպորտ

Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար

Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է Իտալիայում անցկացվող Tour de Ski մրցաշարի մեկնարկի ժամանակ իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար։

Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալության հետ ստորագրել է 5-ամյա պայմանագիր, և մի շարք մրցումների ընթացքում մարզիկների համազգեստների վրա հայտնվում է «Ադրբեջան»  անվանումը։

Միքայելյանը որոշել էր իր անհանդուրժողականությունը դրսևորել՝ փակելով գրությունը։